211652_close_icon
views-count2469 դիտում article-date 15:42 09-03-2017

ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է Պենտագոնին համագործակցել «Ռոսoբորոնէքսպորտ»-ի հետ

Ամերիկյան Կոնգրեսի Ստորին պալատը նախօրեին հավանության է արժանացրել 2017 թվականի պաշտպանական բյուջեի մասին նախագիծը, որն արգելում է Պենտագոնին համագործակցություն ծավալել «Ռոսoբորոնէքսպորտ» ընկերության հետ, հայտնում է Interfax-ը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել պալատի 371, դեմ՝ 48 ներկայացուցիչ։ Այսուհետ կարգելվի Պենտագոնին որևէ գործարք /դրամաշնորհ, համաձայնագիր և այլն/ կնքել ինչպես վերոնշյալ ընկերության, այնպես էլ նրա դուստր ընկերությունների հետ։ Պենտագոնի ղեկավարին կհաջողվի այդ փաստաթղթի չեղարկմանը հասնել միայն այն դեպքում, եթե դա ելնի միայն ԱՄՆ-ի անվտանգության շահերից և միայն այն բանից հետո, երբ համոզի Կոնգրեսի 2 պալատներին, որ ՌԴ-ն դադարեցրել է Սիրիայի կառավարական ուժերին անօդաչուների մատակարարումը և Ուկրաինայից հետ է կանչել իր զինվորականներին։

Նմանատիպ նյութեր