3305 դիտում
13:41 09-03-2017
ՏԻՄ-երի մատուցած ծառայությունների որակը բավարար չէ. Կարեն Կարապետյան
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը քննադատաբար անդրադարձավ ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների անարդյունավետությանը:
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը: Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը»,- նկատեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող ՀԿ-ների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ և անհրաժեշտության դեպքում կազմել համապատասխան նյութեր և տրամադրել համայնքներին:
«Այս ամենը պետք է վերահսկվի մարզային իշխանությունների միջոցով»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
19:14 08-08-2022
ՌԴ նախագահը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
2673 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը