211652_close_icon

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուստը վերընտրվել է իր պաշտոնում

views-count2810 դիտում article-date 22:36 09-03-2017
Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները այսօր՝ մարտի 9-ին, Բրյուսելում կայացած հանդիպմանը քվեարկել են Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով հաստատելու օգտին: Եվրոպական խորհրդարանի ղեկավարությունը ևս 30 ամսով Տուսկին վստահելու որոշումը կայացվել է՝ չնայած Լեհաստանի դիմադրությանը, քանի որ նախկին վարչապետը կապեր ունի լեհական ընդդիմադիր ուժերի հետ: Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն դիմել է Եվրամիության երկրների առաջնորդներին և կոչ արել չվերընտրել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Նմանատիպ նյութեր