211652_close_icon
views-count3739 դիտում article-date 09:37 11-03-2017

ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ քրգործ չի հարուցվել. ՀՅԴ-ականները չեն բողոքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ։ Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ բացակայում է դիմողի բողոքը։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլևս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել ոստիկանության որոշումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր