211652_close_icon
views-count12816 դիտում article-date 13:00 11-03-2017

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած ու օրինախախտ վարորդների մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անգամ «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց, որոնցից 23-ի վարորդները եղել են ոչ սթափ /խմած/ վիճակում։ Ինչպես և մյուս դեպքերում, վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ մի մասը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաների վարորդները, կատարած օրինախախտումների համար, ինչպես միշտ, չեն խուսափի վարչական պատասխանատվությունից՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու ծանոթ-բարեկամ հարաբերություններից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հիշեցնում և զգուշացնում է բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, ինչպես նաև սթափ վարորդներին, որպեսզի չարհամարհեն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր