211652_close_icon
views-count5810 դիտում article-date 17:31 11-03-2017

Ապրիլյան պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսկմամբ. Ռիչարդ Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ամենաբարձր մակարդակով: Այս մասին միջնորդները հայտարարել են այսօր Բաքվում կայացած [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/11/1061222/]հանդիպումներից[/url] հետո: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը տեղեկացրել է, այս առավոտ շատ կարևոր քննարկում են ունեցել Ադրբեջանի նախագահի հետ; «Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսկմամբ, ոչ թե ռազմական գործողություններով: Այս հակամարտության ռազմական լուծում մենք չենք տեսնում, և այս ուղերձը նաև Հայաստանի իշխանություններին ենք փոխանցելու»,- ասել է Ռիչարդ Հոգլանդը:

Նմանատիպ նյութեր