4331 դիտում
15:17 10-01-2017
Շարունակում ենք խրախուսել նախագահների հանդիպման նկատմամբ հետաքրքրվածությունը. Ռիչարդ Հոգլանդ
ԱՄՆ կառավարությունը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
«Հիմնական, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպման նկատմամբ հետաքրքրվածությունը»,- ընդգծել է նա:
Հիշենցնենք, որ 2017թ. հունվարից Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը, փոխարինելով դեսպան Ջեյմս Ուորլիքին, որը դեկտեմբերի 31-ից չի զբաղեցնում այդ պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
7636 դիտում
22:49 13-01-2017
Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ռիչարդ Հոգլանդ
5804 դիտում
17:31 11-03-2017
Ապրիլյան պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսկմամբ. Ռիչարդ Հոգլանդ
4585 դիտում
11:53 10-05-2017
Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում. Ռիչարդ Հոգլանդ
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան