7642 դիտում
22:49 13-01-2017
Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ռիչարդ Հոգլանդ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անհամբերությամբ սպասում է տարածաշրջանային այցին` լսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի դիրքորոշումները: Այս մասին համանախագահն ասել է [url=https://armenpress.am/arm/news/874410/cankacats-brnutyun-parzapes-hetadzgum-e-lx-himnakhndri.html]«Արմենպրես»[/url]-ին տված հարցազրույցում` նշելով, որ մտադիր է սերտորեն աշխատել Մինսկի խմբի իր գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը` կարգավորման հետագա ուղին նախանշելու հարցում:
[b]-Պարո՛ն Հոգլանդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ մոտեցումներ ունեք:[/b]
-Ես մտադիր եմ սերտորեն աշխատել Մինսկի խմբի իմ գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը հետագա ուղին նախանշելու հարցում: Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը:
[b]- ՄԽ համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ խուսափեցին հասցեական գնահատականներ տալ դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: Որքանո՞վ են անհասցե հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը:[/b]
- Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ի հայտարարությամբ կողմերին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և խստիվ հետևել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է կարգավորումը և երկարաձգում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տառապանքները: Վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունն ու բարեկեցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
[b]- Հնարավոր համարո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ընդգրկումը բանակցային գործընթացում` որպես բանակցող լիարժեք կողմ:[/b]
- Անձամբ ես մոտ ապագայում որևէ արմատական փոփոխություն չեմ կանխատեսում: Ուզում եմ շեշտել, որ Համանախագահները նախկինում նշել են, որ մենք հասկանում ենք հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները լսելու կարևորությունը: Իսկ այն, թե այդ դիրքորոշումներն ինչպես են ներառվելու բանակցություններում, մի հարց է, որ Համանախագահները շարունակում են քննարկել կողմերի հետ:
[b]-Առաջիկա ամիսներին համանախագահները ծրագրո՞ւմ են այցելել տարածաշրջան:[/b]
- Իմ գործընկեր համանախագահները և ես խորհրդակցում ենք տարածաշրջան մեր հաջորդ այցի համար առավել հարմար ժամանակ գտնելու շուրջ: Անձամբ ես, անհամբերությամբ սպասում եմ այդ այցին, որպեսզի կարողանամ լսել բոլոր դիրքորոշումները:
[b]-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ե՞րբ է ծրագրվում:[/b]
- Համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևով, որը կարող է տևական կարգավորման հանգեցնել: Մենք շարունակում ենք խրախուսել նախագահներին ու արտաքին գործերի նախարարներին հանդիպել հնարավորինս շուտ՝ շարունակելու հիմնական հարցերի, այդ թվում՝ հրադադարի պահպանման կարևորության և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիարժեք կատարման համար քայլերի ձեռնարկման շուրջ կարևոր քննարկումները:
Նմանատիպ նյութեր
4334 դիտում
15:17 10-01-2017
Շարունակում ենք խրախուսել նախագահների հանդիպման նկատմամբ հետաքրքրվածությունը. Ռիչարդ Հոգլանդ
5807 դիտում
17:31 11-03-2017
Ապրիլյան պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսկմամբ. Ռիչարդ Հոգլանդ
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
889 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին