171545 դիտում
17:59 12-03-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Հրազդանում. Priora-ն մխրճվել է մարդատար ավտոբուսի մեջ. մահացած վարորդին դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատվող երկրորդական ճանապարհի հարևանությամբ բախվել են ВАЗ 217030 մակնիշի T 700 TP 26 համարանիշի և Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 66-ամյա Համլետ Մաթևոսյանի վարած ПАЗ 3205 մակնիշի 416 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 217030-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու ПАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն վարչության ավագ քննիչ Հրանտ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Հավաքվածները նշում էին որ օպերատիվորեն են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիկները, իսկ այնտեղ տեղափոխված վիրավորներրց մեկին տեղափոխել են Երևան:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանությայն Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավրությամբ:
Փրկարարները մեկուկես ժամից ավելի աշխատեցին և միայն հատուկ տեխնիկայի օգտագործմամբ կարողացան Priora-ի միջից դուրս բերել վարորդի դին, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվեցին գարեջրի բացված շշեր:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագորղը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Priora-ի վարորդը, քանի որ ակնհայտ երևում է, որ նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ПАЗ-ին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի իքնությունը, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է 32-ամյա Անդրե Զաքևոսյանի անունով վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը՝ Ալիբեկ Կուբանովի անվամբ:
Իրավապահները պարզում են, թե արդյոք մահացածը Ա. Զաքևոսյանն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+