211652_close_icon
views-count10131 դիտում article-date 22:17 12-03-2017

Ըմբիշ Նարեկ Սիրունյանը Ստամբուլում արծաթե մեդալ նվաճեց

Ստամբուլում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տարբեր երկրների մի շարք ուժեղագույն մարզիկներ: Եզրափակիչ օրը մրցագորգ մտած Հայաստանի չորս ըմբիշներից գերազանց հանդես եկավ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: Նարեկը տարավ մի քանի ժամկետից շուտ հաղթանակներ եւ զիջեց միայն եզրափակիչ գոտեմարտում՝ արժանանալով արծաթե պարգեւի: Մեր մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը եւ 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւն ու Շամիր Աթյանը, դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճեց մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր