Ազատ ոճայիններ Նարեկ Սիրունյանը եւ Գեորգի Կետոեւը պարտվեցին Եվրոպայի առաջնությունում
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 65 կգ եւ 97 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները:
Հայաստանը ներկայացնող Նարեկ Սիրունյանը (65 կգ) եւ Գեւորգի Կետոեւը (97 կգ) դուրս մնացին մեդալի համար պայքարից: Սիրունյանը որակավորման փուլում զիջեց Ալեքսանդր Սեմիսորովին, իսկ Կետոեւը, առաջին գոտեմարտում հաղթելով Տարիկ Ազուզիին (Բելգիա), պարտվեց 1/8 եզրափակչում: