211652_close_icon

Նավթի համաշխարհային գները նվազել են

views-count2308 դիտում article-date 11:29 13-03-2017
Նավթի միջազգային շուկայում գնային անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի բորսաների տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նվթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0.66%-ով և 1 բարելի դիմաց կազմել 51,03 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0,82%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 48,09 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր