211652_close_icon
views-count3068 դիտում article-date 14:24 15-03-2017

Իոսիֆ Կոբզոնը Յուլյա Սամոյլովային հորդորում է հրաժարվել «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելուց

Լավ կլինի, որ Յուլյա Սամոյլովան հրաժարվի Կիև մեկնելուց և «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց։ Այդ մասին Interfax գործակալությանը ասել է երգիչ, ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իոսիֆ Կոբզոնը։ «Ամերիկան էլ 80-ականներին չմասնակցեց Օլիմպիական խաղերին և ոչինչ էլ չկորցրեց, մենք էլ չենք կորցնի»,-ասել է Կոբզոնը։ Վերջինիս կարծիքով՝ մրցույթում Սամոյլովայի մասնակցությունը ևս մեկ առիթ կարող է լինել, որպեսզի Ռուսաստանի հասցեին ավելորդ արտահայտություններ անեն։ Նշենք, որ նախօրեին ուկրաինական անվտանգության ծառայությունները հայտարարեցին, որ Սամոյլովայի՝ Ղրիմ այցելելու վերաբերյալ տեղեկությունները կստուգեն, ինչից հետո կորոշեն՝ թույլ տան նրան այցելել Կիև, թե ոչ։ Երգչուհին պատրաստվում է հանդես գալ «Flame is burning» երգով։

Նմանատիպ նյութեր