29273 դիտում
22:37 13-03-2017
Շղթայական ավտովթար Երևանում. «Երևան Սիթի»-ի մոտ կցորդով ЗИЛ-ը բախվել է կայանված Opel-ին, իսկ Opel-ը՝ Honda-ին. Honda-ի վարորդը մնացել է մեքենաների արանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Փիրումյաններ փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, ЗИЛ մակնիշի 489 OC 61 համարանիշի կցորդով ավտեմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 04 SU 529 համարանիշի ավտոմեքենային, իսկ Opel-ը Honda մակնիշի 10 AR 055 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի վարորդին, ով այդ պահին մեքենայի հետևի մասում գործ անելուց է եղել, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+