211652_close_icon
views-count2248 դիտում article-date 11:39 14-03-2017

Մարտի 15-ից ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ երկարաձգված պատժամիջոցները

Եվրամիության կողմից Ռուսաստանի ու Ուկրաինայի մի շարք քաղաքացիների ու իրավաբանական անձանց դեմ երկարաձգված պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն մարտի 15-ից։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, տեղեկացրել է ԵՄ մամուլի ծառայությունը։ Սահմանափակումների մասին որոշումը ԵՄ խորհուրդը ընդունել է երեկ։ Որպես հիմնական պատճառ՝ նշվում է նրանց մեղավորությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։ Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը։ Ցուցակում ներառված է 150 ֆիզիկական անձ ու 37 կազմակերպություն։

Նմանատիպ նյութեր