211652_close_icon
views-count35179 դիտում article-date 14:19 14-03-2017

Արտակարգ իրավիճակ Վանաձորի բանտում. բանտարկյալների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ, բանտախցում հայտնաբերվել են արգելված իրեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 31 բանտախցում գտնվող կալանավորներ՝ 34-ամյա Արթուր Սոբչենկոն, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը վիճաբանել են միմյանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ կապտուկներ, աջ և ձախ թիակների, պարանոցի հետին հատվածների, ձեռքի և ուսագոտու շրջանում՝ քերծվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության առթիվ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանի հրամանով հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սոբչենկոն դատապարտվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 1-ին մասով, 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ նա ազատազրկվել է 8 տարի 6 ամիս ժամկետով և պատժի սկիզբ է համարվել 2015 թվականի հունիսի 25-ը, իսկ այս տարվա փետրվարի 23-ին նա տեղափոխվել է Վանաձորի բանտ։ Ն. Ցուցունովը դատապարտվել է ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ազատազրկվել է 2 տարի 6 ամիս ժամկետով։ Նրա պատժի սկիզբը համարվում է 2016 թվականի մարտի 24-ը, իսկ նա Վանաձորի բանտ է տեղափոխվել 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունից հետո Վանաձորի բանտապետի կարգադրությամբ խցում կատարվել է ոչ նախատեսված խուզարկություն և վիճաբանողների մոտ հայտնաբերվել են չթույլատրվող իրեր՝ «Նոկիա Մ-2» մոդելի «Վիվասելի» բաժանորդային քարտով և պատկանող «ՄՏՍ» մոդելի «Վիվասել» բաժանորդային քարտով բջջային հեռախոսները, մեկ հատ երկու ծայրակալով բջջային հեռախոսի լիցքավորման սարք և մեկ հատ մարտկոց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր