211652_close_icon
views-count111098 դիտում article-date 10:22 20-09-2017

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թիվ 89 խցի կալանավորների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան վիրավորներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 89 խցում ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում հաշվառված, 30-ամյա Վահե Միքայելյանի և Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Սահակյանի միջև։ Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նույն խցի դատապարտյալ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հաշվառված, 27-ամյա Արման Կարապետյանի միջև։ Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը և Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Միքայելյանը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի, Ա. Սահակյանը՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, իսկ Ա. Կարապետյանը՝ ՀՀ քր.օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268 հոդվածի 1-ին մասով և 66 հոդվածի 4-րդ մասով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր