211652_close_icon
views-count4187 դիտում article-date 16:05 14-03-2017

Ժոզե Մոուրինյո. Առայժմ Հուդան «Չելսիի» համար մեկն է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել «Չելսիի» երկրպագուների մասին, որոնք Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ խաղից (0:1) հետո նրան Հուդա էին անվանում: «Նրանք կարող են ինձ անվանել այնպես, ինչպես` ցանկանում են: Քանի դեռ չի հայտնվել այն մարզիչը, որը «Չելսիի» հետ Պրեմիեր-Լիգան կնվաճի 4 անգամ, ես նրանց համար լինելու եմ համար մեկը: Հենց նման մարզիչ հայտնվի, ես կդառնամ համար երկրորդը: Իսկ առայժմ Հուդան «Չելսիի» համար մեկն է», ասել է Մոուրինյոն: Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» հետ երեք անգամ է ԱՊԼ-ի չեմպիոն դարձել` 2004/05, 2005/06 և 2014/15 մրցաշրջաններում:

Նմանատիպ նյութեր