11234 դիտում
11:14 15-03-2017
«Գնում եմ ձայներ 10 հազար դրամով» հայտարարությունը տարածող քաղաքացիները բերման են ենթարկվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը ընթացք է տվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցված հայտարարություններին «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով»։ Օրերս Երևան քաղաքի Ամիրյան 2 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել երկու քաղաքացիներ։
Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները փողոցում քայլելիս նկատել են Ամիրյան 2 հասցեի հարևանությամբ առկա գովազդային վահանակի մոտ հավաքված մի շարք քաղաքացիների, որոնք քննարկել են փակցված հայտարարությունը։ Իրավապահները մոտեցել են և նկատել երկու անձանց, որոնք փակցնելիս են եղել հայտարարությանը՝ «Գնում եմ Ձայներ 10 հազար դրամով», 010 543-523 հեռախոսահամարով։
ArmLur-ը զանգահարել էր նշված հեռախոսահամարով՝ հասկանալու համար, թե ով է ձայներ գնող անձը, և պարզվել էր, որ նշված հեռախոսահամարը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է։
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի գնդապետ Ա. Հովհաննիսյանը գրություն է ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Գրությամբ ոստիկանության գնդապետ Հովհաննիսյանը Տիգրան Մուկուչյանից խնդրել է հայտնել, թե արդյոք վերոնշյալ հեռախոսահամարը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Եվ եթե հեռախոսահամարը պատկանում է ԿԸՀ-ին, «խնդրում ենք հայտնել, թե հեռախոսահամարին նշված հայտարարության հետ կապված զանգեր եղե՞լ են, թե՞ ոչ»։
Թե ինչ պատասխան է տվել ԿԸՀ նախագահը, և ինչ զարգացում կլինի այս գործով ցույց կտա ժամանակը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4959 դիտում
09:29 02-06-2017
Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»
1231 դիտում
07:12 25-10-2023
Մարությանը երդվել է 900 հազար ՀՀ դրամով, իսկ գործողը՝ 87 մլն ՀՀ դրամով. հեղափոխական «արժեքներ». «Ժողովուրդ»
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
961 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1279 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»