29204 դիտում
20:04 15-03-2017
4-ամյա Ալեքսանդրը մեր օգնության կարիքն ունի. յուրաքանչյուրիս ներդրումը կարող է վճռորոշ լինել
Ստեփանավանում բնակվող Համբարյանների ընտանիքը օգնության կարիք ունի: Բանն այն է, որ 4-ամյա Ալեքսանդր Համբարյանի մոտ երկարատև բժշկական հետազոտություններից հետո ախտորոշվել է մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա:
Ալեքսադրի ծնողները երեխայի հիվանդության մասին միայն 2.5 տարի անց են իմացել, երբ բոլորովին այլ խնդրով փոքրիկին հիվանդանոց էին տարել: Մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիան բավական տարածված է երեխաների մոտ, ընդ որում՝ տղաներն ու աղջիկները հիվանդանում են հավասարապես։
Հիվանդությունն ունի ժառանգական բնույթ և սկսվում է դեռևս սաղմնային շրջանում։ 4-6 տարեկան երկու սեռի երեխաներն ունենում են տղամարդկային մարմնի կառուցվածք, միաժամանակ սկսվում է մարմնի տարբեր մասերի մազակալում, կոշտանում է ձայնը:
Ալեքսանդրը թեև 4.5 տարեկան է, բայց նրա ֆիզիկական տվյալները բնորոշ են 14-16 տարեկան տղաների ֆիզիկական տվյալներին: Ինչպես բնորոշ է այս հիվանդությունն ունեցողներին՝ տղայի մոտ էլ առկա են մակերիկամների կեղևի սուր անբավարարության երևույթներ՝ անզուսպ փսխումներ, փորլուծություն, օրգանիզմի ջրազրկում և այլն:
Երեխան բուժում է ստացել մայրաքաղաքում, բայց մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ է երկարատև հորմոնաբուժում:
Տղային օգնելու նպատակով ծնողներն ակնկալում են բարերաների կամ պարզապես օգնել ցանկացողների սրտացավությունը: Բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց լուման ունենալ փոքրիկ Ալեքսանդրի բուժման հարցում, կարող են դրամական փոխանցումներ կատարել ՎՏԲ բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին կամ պարզապես զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ Սերգեյ Համբարյանին:
[b] Հեռ. 091-81-51 81, 098-078-110
Դրամ 16033014287008
Դոլոր 16033014287009
Եվրո 16033014287010
Ռուբլի 16033014287011[/b]
Նմանատիպ նյութեր
9290 դիտում
18:34 26-05-2021
Գտնում եմ, որ ստեղծված բարդ իրավիճակում մեր երկիրը յուրաքանչյուրիս կարիքն ունի. Մասիս Մելքոնյան
46925 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն