211652_close_icon
views-count2286 դիտում article-date 14:23 16-03-2017

Դոնալդ Թրամփը մտադիր է կրճատել արտաքին ֆինանսական օգնության չափը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միջազգային օգնությունը նվազեցնելու իր մտադրության մասին։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, տեղեկացրել է Սպիտակ Տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվեյնին։ «Նախագահը հայտարարել է, որ ավելի քիչ միջոցներ կծախսի արտասահմանում և ավելի շատ միջոցներ՝ մեր երկրում»,-ասել է նա 2017 թվականի պետբյուջեի ծախսերի վերաբերյալ «սևագիրը» ներկայացնելու ժամանակ։ Բացի այդ, կկրճատվի Պետդեպտին տրվող գումարի չափը։ Իսկ նախագահի վարչակազմը հավելյալ 30 մլրդ դոլար կխնդրի Կոնգրեսից՝ երկրի սահմանները պաշտպանելու նպատակով։

Նմանատիպ նյութեր