211652_close_icon
views-count1571 դիտում article-date 11:23 31-07-2019

Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ պաշտպանական ոլորտի բյուջեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի կրճատել երկրում պաշտպանության ոլորտի բյուջեն, այս մասին նա հայտարարել է [url=https://www.c-span.org/video/?463089-1/interview-president-donald-trump]C-Span[/url] հեռուստաալիքի հետ հարցազրույցում: «Մենք շատ հզոր զինված ուժեր ունենք, դրանք նախորդ անգամ ընդունված բյուջեից հետո շատ ավելի հզոր են դարձել: Ինչ-որ ժամանակ ինձ կհաջողվի նվազեցնել բյուջեն, սակայն մենք ստիպված էինք արդիականացնել մեր զինված ուժերը»,- ասել է Թրամփը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է պաշտպանական բյուջեի կրճատում, Թրամփը պատասխանել է՝ միանշանակ: Նշենք նաև, որ Միացյալ Նահանգներում 2019թ.-ի ֆինանսական տարում պաշտպանական ոլորտին 716 մլրդ դոլար է հատկացվել, ինչը 3%-ով (20 մլն դոլար) գերազանցել է նախորդ տարվա բյուջեն:

Նմանատիպ նյութեր