211652_close_icon
views-count1669 դիտում article-date 14:01 16-03-2017

Ֆրանսիական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևան ժամանած Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի քաղաքապետ Ռիշարդ Ստրամբիոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիական Դրագինյան քաղաքի պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր