211652_close_icon
views-count3458 դիտում article-date 17:30 16-03-2017

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառում 3 վիքի ակումբ է բացվել

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառում երեկ վիքի ակումբ է բացվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քարվաճառի վիքի ակումբի համակարգող Թամարա Գրիգորյանը և նշել, որ ակումբ կարող են հաճախել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: «Ներկա դրությամբ՝ վիքի ակումբ է հաճախում 7 երեխա. նրանք խմբագրական աշխատանքներով են զբաղվում: Հաճախողների թվի ավելացման միտում կա, քանի որ մինչև ակումբի բացվելը շատերն էին ցանկություն հայտնել մասնակցելու, սակայն, շենքային պայմաններ և համակարգիչներ չունենալու պատճառով, չէինք կարողանում բոլորին ընդգրկել,-ասել է Թ. Գրիգորյանը և ավելացրել,- նրանք, ովքեր ցանկություն ունեն զինվել գիտելիքներով, կարող են այցելել վիքի ակումբ»: Քարվաճառի վիքի ակումբի համակարգողի խոսքով՝ ակումբ հաճախող երեխաները ընդլայնում են իրենց աշխարհընկալումը, գիտելիքներ ու ինտելեկտ են ձեռք բերում, գտնում նոր ընկերներ: «Նրանք կատարում են նաև թարգմանություններ, որոնք խթանում են լեզուների սովորելուն, ու նրանք կարողանում են ազատ հաղորդակցվել,-ավելացրել է Թ. Գրիգորյանը և ընդգծել,- առաջիկայում պատրաստվում ենք վորքշոփեր կազմակերպել, ինչպես Քարվաճառ շրջկենտրոնում, այնպես էլ համայնքի գյուղերում՝ դրանով հնարավորություն տալով բոլորին՝ ընդգրկվելու խմբագրական և թարգմանական աշխատանքների»: Ստեփնակերտի և Տողի վիքի ակումբների համահիմնադիր, մայրաքաղաքի վիքիակումբի համակարգող Իրինա Սաֆարյանն էլ ասել է, որ, հովանավորներ գտնելու դեպքում իրենք ցանկություն ունեն Արցախի բոլոր շրջաններում էլ վիքիակումբներ բացել: «Բացելով այդպիսի ակումբներ՝ երեխաները հնարավորություն են ունենալու մասնակցել, զարգացնել ու տարածել հայերեն վիքիպեդիան»,-ասել է Ի. Սաֆարյանը: [url=http://artsakhpress.am/arm/]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր