211652_close_icon
views-count3221 դիտում article-date 17:55 16-03-2017

Գերմանիայի և Հայաստանի միջև առկա է երկկողմանի ուղևորահոսքի պահանջարկ. քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան

Այսօր՝ մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։ Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ավիահաղորդակցության վերականգնումը, ինչպես նաև՝ «Լյուֆթանզա» ավիաընկերության հետ բանակցությունների հնարավոր վերսկսումը: Կարևորելով խնդիրը՝ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Գերմանիայի և Հայաստանի միջև առկա է երկկողմանի ուղևորահոսքի պահանջարկ, և համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի հարցին տալ համապատասխան լուծում: ՔԱԳՎ պետը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերը դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ քննարկեցին նաև ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր