211652_close_icon
views-count1885 դիտում article-date 18:07 16-03-2017

«Համաքաղաքացիների հանդեպ մեր հոգատարությունն ու պատասխանատվությունը մենք ապացուցել ենք կատարած աշխատանքով». Տարոն Մարգարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Նուբարաշենի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ: Խոսելով Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների մասին` Տարոն Մարգարյանը ներկայացրել է հիմնական այն մոտեցումներն ու առաջնահերթությունները, որով պետք է առաջնորդվի թիմի յուրաքանչյուր անդամ: «Մենք այն թիմն ենք, որ իսկապես պարզ ճակատով է ներկայանում մեր բնակչությանը: Այս տարիների ընթացքում համաքաղաքացիների հանդեպ մեր հոգատարությունն ու պատասխանատվությունը մենք բազմիցս ապացուցել ենք կատարած աշխատանքով, խոսքից գործի անցնելու ճանապարհով: Այդ մասին են վկայում նաև Նուբարաշեն վարչական շրջանում վերջին տարիներին կատարած ծավալուն աշխատանքները, ծրագրեր, որոնք տասնամյակներ շարունակ եղել են սպասված ու անլուծելի թվացող: Իհարկե, դեռևս կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, կան անավարտ աշխատանքներ, որոնք շարունակականություն են պահանջում, և այդ ամենին մենք պետք է հասնենք մեր բնակիչների հետ միասին, համատեղ ամենօրյա աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ»,- նշել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր