211652_close_icon
views-count25076 դիտում article-date 22:18 16-03-2017

Պետք չէ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքն օգտագործել և դիվիդենտներ շահել. Շարմազանով

Պետք չէ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքն օգտագործել և դիվիդենտներ շահել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Վերջինս ՀՀԿ-ի անունից ցավակցություն է հայտնել «Հաց բերող»-ի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ ցանկացած հայ մարդու կորուստ իրենց համար ցավալի է։  Արթուր Սարգսյանի հիվանդության ժամանակ մի քանի անգամ նրան բուժող բժիշկները առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և Արթուր Սարգսյանը մերժել է,- հավելել է Է. Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր