2369 դիտում
10:08 17-03-2017
Հրահանգ է տրվել՝ հակադարձել ընդդիմադիրների պոպուլիստական ելույթներին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ընդդիմադիրներն ընտրվելու դեպքում խոստանում են կախարդական փայտիկի օգնությամբ տնտեսական հրաշքներ գործել երկրում։ Մարդիկ սպասում են օր առաջ իրենց վիճակի բարելավման, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խոստում կարող է ոգևորիչ լինել։ Իսկ թե ինչ տնտեսական հաշվարկների վրա են հենված ընդդիմադիրների խոստումները, հազիվ թե հանրությանը հետաքրքրի։
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում ներքին հրահանգ է տրվել որոշ կուսակցականների՝ ուսումնասիրել ու հրապարակավ հակադարձել ընդդիմադիրների նախընտրական ծրագրերի հատկապես տնտեսական մասին։ Ներկայացնել նաև սեփական մոտեցումները և հասարակությանը ցույց տալ, որ ընդդիմադիրներն ընդամենը պոպուլիստական հայտարարություններ են անում։ ՀՀԿ-ում մտահոգված են, որ կուսակիցները չեն կարողանում իրենց տնտեսական քայլերն այնպես մեկնաբանել, որ հանրությունը հավատա և «չտրվի» ընդդիմադիրների խոստումներին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6173 դիտում
10:35 25-09-2018
Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից. «Իրատես»
1858 դիտում
00:31 12-04-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտները այլևս չեն հետևի իմ ելույթներին. Օզբիլիս
1017 դիտում
14:27 23-04-2014
«Լիվերպուլ»-ը հետևում է Մխիթարյանի ելույթներին
Այս բաժնից
880 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
916 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1762 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»