5280 դիտում
12:15 17-03-2017
Հարկադիր ծառայության ժամանակավոր պաշտոնակատարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վայոց Ձորի մարզային բաժնում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ս/թ մարտի 16-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում, որին մասնակցել է նաև Ծառայության ղեկավար կազմը:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է Վայոց Ձորի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքին, ծանոթացել բաժնի խնդիրներին ու հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին, բաժնի աշխատակիցների հետ քննարկել առարկայական այլ հարցեր, ինչպես նաև տվել մի շարք հանձնարարականներ:
Ծառայության ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել հարկադիր կատարողների ու քաղաքացիների շփումներին՝ առօրյա կատարողական գործողություններ իրականացնելիս, ու ևս մեկ անգամ շեշտել, որ հարկադիր կատարողի պարտականությունն է նաև Ծառայության ու հենց իր՝ հարկադիր կատարողի տեղը, դերն ու գործունեության կարևորությունն ամրապնդելը հասարակության շրջանում. «Յուրաքանչյուր հարկադիր կատարողի, Ծառայության յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքը նպաստում է Ծառայության դերի ընկալման բարձրացմանը: Հարկադիր կատարողի գործառույթի պատշաճ կերպով կատարումն արմատավորում է մեր քաղաքացու մեջ Ծառայության նկատմամբ ձևավորված հարգանքը, նպաստում քաղաքացի – հարկադիր կատարող կապի ամրապնդմանը»:
Արմեն Հարությունյանը նշել է, որ Ծառայությունում կատարվել են բազմաթիվ առանցքային փոփոխություններ, և ներդրված արդիական ծրագրերի մասին անպայմանորեն հարկ է իրազեկել նաև մարզերում բնակվող քաղաքացիներին, ինչի վերաբերյալ Ծառայությունում արդեն մշակվում են կոնկրետ մեխանիզմներ:
Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունում մշտական ու շարունակական են լինելու բարեփոխումները՝ ուղղված ոչ միայն հարկադիր կատարողների աշխատանքային ու այլ պայմանների բարելավմանը, այլև քաղաքացիների համար Հարկադիր կատարման ծառայության գործառույթների առավել հասանելի ու մատչելի դարձնելուն:
Նմանատիպ նյութեր
2760 դիտում
13:53 20-03-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզային բաժնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
965 դիտում
13:00 12-08-2022
Արտագնա խորհրդակցություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնում
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
754 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված