OPEC-ի անդամ երկրները մտադիր են երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագիրը
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Խալեդ ալ-Ֆալեհը հայտարարել է, որ OPEC-ի /Նավթ արտահանող երկրների կազմակերպություն/ անդամ պետությունները մտադիր են երկարարձգել նավթի արյդւոնահանման ծավալները կրճատելու վերաբերյալ համաձայնագիրը։ Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը։
Ամենայն յավանականությամբ դա տեղի կունենա այս տարվա մայիսին։
«OPEC-ի մեր գործընկերների, ինչպես նաև կազմակերպության ոչ անդամ հանդիսացող երկրների հետ բանակցությունները ինձ վստահություն են ներշնչում, որ տպավորիչ արդյունքները, որոնց մենք հետևում ենք, ավելի լավ կդառնան»,-ասել է նախարար ալ-Ֆալեհը։
Վերջինս ընդգծել է նաև, որ ընթացիկ բանակցությունները դրական է գնահատում։