82940 դիտում
21:36 17-03-2017
Տավուշի մարզում հասունանում է նոր բունտ. ըստ բնակիչների՝ մեղավորը ՊԵԿ-ի նախագահի տեղակալն է, ով մոլորեցրել է վարչապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ առաջիկայում, երբ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի նպատակով այցելի Տավուշի մարզ, այնտեղ նրան փորձելու են նամակ- խնդրանքով դիմել Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ՝ բացօթյա տարածքում, 25-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ԱՊՊԱ եղանակով աշխատանքներ են կատարում ավտոմեքենաների սեփականատերերի համար:
Օրեր առաջ մոտ 75 աշխատակից տեղեկացավ, որ մաքսակետի տարածքում ինչ-որ անձինք նոր գրասենյակ են բացել, որը զբաղվելու է ավտոմեքենաների ապահովագրական գործունեությամբ:
Քաղաքացիների աղմուկից հետո ժամանակավորապես դադարեցվեց դրանց գործունեությունը, քանի որ պարզվել էր, որ այն կատարվում է անօրինական ճանապարհով, իսկ այդ ընթացքում կրքերը չշիկացնելու համար մաքսատան պետ Սողոմ Մելիքսեթյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ ինչ որոշի կառավարությունը, դա էլ կլինի:
Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց վարչապետին, որ պետք է որոշում կայացվի՝ մաքսակետի տարածքում թույլատրվի ԱՊՊԱ գործունեությամբ զբաղվեն, ինչին վարչապետը հավանություն տվեց:
Մեր տեղեկություններով՝ բնակիչները վստահ են, որ Վ. Միրումյանը վարչապետ Կ. Կարապետյանին սխալ տեղեկություններ է հայտնել, ինչի պատճառով էլ վարչապետը հավատացել է Վ.Միրումյանին և հավանության արժանացրել նրա ներկայացրածը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մաքսատնից դուրս աշխատող ընկերությունների ներկայացուցիչներն ասում էին. «Մենք տեղեկություններ ունենք, որ մաքսատան տարածքում այդ ԱՊՊԱ-ի գործունեությունը կորդինացնելու են 2 հոգի, ովքեր Միրումյանի մարդիկ են: Լսել ենք նաև, որ դրանց մեջ շոշափվում է նախկին նախարարներից և հանցագործ աշխարհում ինչ-որ մարդկանց անուններ, ովքեր ուզում են Միրումյանի միջոցով վարչապետին մոլորության մեջ գցել ու մենաշնորհի տեր դառնալ:
Զարմանալի է նաև այն, որ երբ մաքսատուն էր այցելել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, նա ասել էր, մաքսատան տարածքում ոչ մեկ նման գործ չի ծավալի:
Ստացվում է, որ Վ. Միրումյանը կարողանում է բարձրագույն իշխանությանը մոլորության մեջ գցելով՝ հասնել իր նպատակներին: Մենք ակնկալում ենք , որ վարչապետ Կ. Կարապետյանը կվերանայի իր կայացրած որոշումը, կամ էլ այնպիսի միջոցներ կձեռնարկի, որպեսզի մենաշնորհ չլինի, հակառակ դեպքում՝ մեծ թվով ընտանիքներ կդառնան գործազուրկ և չեն կարողանա հոգալ իրենց հանապազորյան հացը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացիների այս ընդվզման մասին իմացել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով արդեն իր ենթականերին հանձնարարել է, որպեսզի ընկնեն տնետուն և համոզեն, որպեսզի վարչապետի՝ Տավուշի մարզ այցելության նախընտրական հանդիպումները «հարամ չանեն»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/14/1061453/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում՝ Բագրատաշենի անցակետի մոտ։
Մի խումբ ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ մաքսատան տարածքում տեղակայվել է գրասենյակ, որը զբաղվում է ՀՀ սահմանը հատող ավտոմեքենաների ապահովագրմամբ։
Ապահովագրական ընկերությունների աշխատակիցները ֆոտոլրագրողին հայտնեցին, որ նշված ընկերությանը արտոնություններ են տրվել, քանի որ այն գործում է մաքսատան տարածքում և իրենք պահանջում են, որպեսզի գրասենյակը գործունեություն ծավալի մաքսատան տարածքից դուրս, որտեղ տեղակայված են այլ ապահովագրական ընկերությունների գրասենյակները և բոլորն աշխատեն իրավահավասար պայմաններում։
Նրանք հիշեցրին, որ անցակետի վերաբացման ժամանակ հայտարարվել էր, որ մաքսատան տարածքում ոչ մի ընկերություն իրավունք չունի գործունեություն ծավալել։
Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներին հանդիպեց մաքսատան պետ Սողոմ Մելիքսեթյանը։ Վերջինս նրանց հավաստիացրեց, որ տվյալ ընկերությունը ներկա պահին չի գործում։ Պարզապես 2 օր առաջ նշված ընկերության ներկայացուցիչները տեղադրել են համակարգիչը, կնքել մի քանի ԱՊՊԱ պայմանագիր՝ ստուգելու համար, թե արդյոք ծրագիրը նորմալ է աշխատում, թե ոչ, տեղադրել գույքը, և հետո կառավարության որոշումից հետո կկարողանան աշխատել։
[b]
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0367430001489772206857590.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16840 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ