211652_close_icon
views-count3381 դիտում article-date 17:20 18-03-2017

Գողությունը բացահայտվեց․ գողոնն առգրավված է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին և հրավիրել 1973 թ. ծնված Անահիտ Վ.-ին: Պարզվել է, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում Սերգեյ Մ.-ն Անահիտ Վ.-ի բաճկոնի գրպանից գողացել է 13.000 դրամ և 5 դոլար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր