211652_close_icon
views-count7049 դիտում article-date 21:20 18-03-2017

Պետական պատվերով նախատեսված ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է

Ի պատասխան վերջին շրջանում պետական պատվերի սպառման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարմատչելի ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է, ինչն ապահովում է ազգաբնակչության բժշկական սպասարկման կայունությունը և թափանցիկ վերահսկողությունը ռեսուրսների սպառման նկատմամբ: Մասնավորապես, կարգով նախատեսվում է բժշկական հաստատությունների կողմից պլանային բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների հերթագրում` հիմնվելով բժշկական օգնության առաջնահերթության սկզբունքների վրա, որոնք գործում են աշխարհի բոլոր երկրներում։ Անհրաժեշտ է ընդգծել, որ հերթագրումների կարգը չի տարածվում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձնանց վրա: Վերջիններին բժշկական օգնությունը մատուցվում է առանց որևէ հերթագրումների` համաձայն բժշկական ցուցումների: Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա թեժ գիծ` 8003 համարով:

Նմանատիպ նյութեր