52610 դիտում
19:21 20-03-2017
Հրաչի նման հերոս տղաները «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած». Գյումրիում նշվեց քառօրյա պատերազմում զոհված 26-ամյա առյուծ զինվորի ծնունդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 20-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նշեցին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի ծննդյան 26-ամյակը:
Հ. Գալստյանը հերոսաբար զոհվել է 2016թ.-ի ապրիի 2-ին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում:
Հերոսի դուստրը հայրիկի ծննդյան տոնին դեռ մի քանի օր առաջ էր նախապատրաստվել: Ճիշտ է՝ հայրը կողքին չէ, բայց որոշվել էր, որ հյուրերին հերոսուհու նման է դիմավորելու:
Հերոսի աղջկա՝ Անահիտի առաջին բառը «հայրիկ»-ն է եղել: Նա այդ բառը կրկնում է անընդհատ՝ արթնանալիս, քնելիս ու խաղալիս:
Հոր լուսանկարը իր անբաժանելի ուղեկիցն է: Վերջին 2 տարին հայ հերոսի ծննդյան օրվա առթիվ հերոսի այրին՝ Անուշը, միշտ ծննդյան օրը տորթ է պատրաստել և ուղարկել սահման, որտեղ հերոսն իր ծննդյան օրը ընկերների հետ է նշել:
Այօսր առյուծ հերոսի հուշաքարի մոտ քահանան հոգեհանգստյան կարգ մատուցեց: Հարազատներն էլ խնկարկեցին նրա վառ հիշատակը:
Տոնական տորթը Գալստյանները ուղարկել են Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն:
Հավաքվածները նշում էին, որ ճիշտ է՝ Հրաչը իրենց հետ չէ, բայց իրենք նրան «բացակա չեն դնում»: Հրաչի նմանները «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին»,-հայտնի Մեծն Սևակի խոսքերն էին անընդհատ կրկնում հերոսի հուշաքարի մոտ հավաքվածները:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+