211652_close_icon
views-count2360 դիտում article-date 10:05 21-03-2017

«Սթափեցնող ապտակ»` ուղղված Ադրբեջանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ռուսական կողմը ջանք չի խնայում, որպեսզի իրեն հնարավորինս տարանջատի ռուս-ադրբեջանական գործարքների մասին խոսակցություններից, ինչի տպավորությունը տևական ժամանակ փորձում է թողնել ադրբեջանական կողմը։ Ռուսաստանը և՛ ՌԴ նախագահի, և՛ ԱԳ նախարարի, և՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանի մակարդակով առիթը բաց չի թողնում պնդելու համար, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ, որոնց խնդիրն այս պահին հակամարտության սրացում թույլ չտալն է։ Դա արտահայտվեց նաև օրերս տարածված Պուտին-Սարգսյան հայտարարության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքում տարածված [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/15/1061602/]հայտարարությանը[/url]։ Փորձագետն այն «սթափեցնող ապտակ» է որակել` ուղղված Ադրբեջանին։ Ըստ մեկ այլ ռուս քաղաքագետի` Ալեքսանդր Սկակովի, հայտարարությունը մի քանի հասցեատեր ուներ։ «Հայտարարությունից իրենց հետևությունները կանեն Արևմուտքը, Ադրբեջանը, Բելառուսը և Ղազախստանը։ Ղարաբաղի դրույթը ևս կարևոր էր այն տեսանկյունից, որ արտահայտեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միասնական դիրքորոշումն անվտանգության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Թյուր տպավորություն կար, թե այս հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը»,- ասել է Սկակովը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր