211652_close_icon
views-count1744 դիտում article-date 09:49 01-07-2014

Ի՞նչ է ակնարկել Արտաշես Գեղամյանը Ադրբեջանին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Իսկ Դուք համաձա՞յն եք Արտաշես Գեղամյանի այն հայտարարության հետ, որ սա Ադրբեջանի և Ղարաբաղի վեճն է»,- այսպիսի հարցով է պատասխանել ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր թղթակցի հարցին՝ համաձա՞յն է արդյոք ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի` Բաքվում արած հայտարարությանը, թե շատ կցանկանար, որ Ադրբեջանը նույնպես անդամակցեր Եվրասիական միությանը: Վ. Բաղդասարյանի կարծիքով՝ այս խոսքերն ունեն տողատակեր, և դրանով Ա. Գեղամյանն Ադրբեջանին հասկացրել է, որ Եվրասիական միության անդամներին նամակ ուղարկելու կամ «վայրահաչելու» փոխարեն ավելի լավ կլինի, որ Ադրբեջանն անդամակցի այդ միությանը և դեմ առ դեմ խոսի խնդրի մասին»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր