2062 դիտում
16:19 21-03-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 9 օրինապահ հարկ վճարողի
Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 4-րդ փուլի արդյունքները, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 21-ին հավաստագրեր է հանձնել ևս 9 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 4-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Մարտի քսանօրյակում հայտ ներկայացրած 19 հարկ վճարողների դիմումներն ուսումնասիրության ընթացքում են: Վառելիքի խոշոր մատակար հանդիսացող ընկերության փոխտնօրեն Ստեփան Սիմոնյանի համոզմամբ, կոմիտեի նախաձեռնությունը նպաստում է բարեխիղճ տնտեսվարողների հեղինակության ամրապնդմանը. «Ինչպես մեր կարգախոսում է նշվում, բարի համբավն ամենաթանկ կապիտալն է, որը հավաստագիր ստանալուց հետո նույնպես պետք է պահպանենք»:
Սպասքի ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության փոխտնօրեն Վահան Կարապետյանը նշում է, որ մեծ սպասումով են հետևել օրինապահ հարկատուների առաջին խմբերի հաստատմանը. «Կոմիտեի նախաձեռնությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել բիզնես դաշտում: Որպես միջազգային շուկայի հետ առնչվող ընկերություն՝ մեզ համար կարևոր է գործընկերների առջև դրական իմիջ ձևավորելը, որն ամրապնդվում է պետության կողմից շնորհված հավաստագրով»: Սուրճի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն, Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը վաղուց էր սպասում կոմիտեի կողմից նման գնահատանքի. «Եթե հարկատուն օրենքով է առաջնորդվում, հարկային մարմնի համար դառնում է գործընկեր. գործում է հավասարության սկզբունքը: Առավել կարևորում եմ այս նախաձեռնության բարոյական արժեքը, քանի որ տնտեսական օգուտները ժամանակավոր են, բայց հարաբերությունները, որ ՊԵԿ-ն այսօր փորձում է կառուցել, կարող են հարատև լինել»:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 109 տնտեսվարողներ, որոնցից 63-ի դիմումը բավարարվել է, 27-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
1. «ՌԱՖՖԱՅԵԼ ՔՈՆԹԻՆԻ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓՆԻ»
2. «ՖԼԵՇ»
3. «ԳԱԼԵՐԻ ՌՈՅԱԼ»
4. «ԱՐՕՆ»
5. «ՄԻԼԵՆԻՈՒՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ»
6. «ԽՈՐՈԶՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ»
7. «ԷՐԵԲՈՒՆԻ-ԷՅՐ»
8. «ԼԵՍԼԻ»
9. «ՆՅՈՒԷՋԻՍ»
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1324 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1357 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը