211652_close_icon
views-count2690 դիտում article-date 16:40 31-03-2017

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 13 օրինապահ հարկ վճարողի

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 20 ներկայացուցիչներից 7-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 111 տնտեսվարողներ, որոնցից 76-ի դիմումը բավարարվել է, 34-ինը՝ մերժվել, իսկ 1 դիմում ուսումնասիրության ընթացքում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում: Օրինապահ հարկ վճարողների ցանկ 1. Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ՂԱԼԱՉՅԱՆ 2. «ՍՄԲՈՒԼ» ՍՊԸ 3. «ԶԵՆՏԱ» ՍՊԸ 4. Ա/Ձ ԱՐՏԱՇ ՀԱԿՈԲՅԱՆ 5. «ՀԻԼԿՈ» ՍՊԸ 6. «ԳՐԱՆԴԵ ԼՈՒՉԵ» ՍՊԸ 7. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ 8. «ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ 9. «ԱԿՈՒՆՔ-ՖԻՐՄԱ» ՍՊԸ 10. Ա/Ձ ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 11. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ 12. «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ 13. Ա/Ձ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր