2694 դիտում
13:55 21-03-2017
Մոլդովայում ռուսական լրտես է ձերբակալվել, նրան սպառնում է 12-ից 20 տարի ազատազրկում
Մի քանի օր առաջ Քիշնևում ձերբակալել են ռուսական լրտեսի՝ Մոլդովայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դեմոկրատական կուսակցության նախկին անդամ Յուրի Բոլբոչանուին: «Բոլբոչանուի գործը» քննող դատախազությունը նախօրեին հայտնել է, որ Բոլբոչանուն կապեր է ունեցել Մոլդովայում ՌԴ դեսպանության զինվորական կցորդ Ալեքսանդր Գրուդինի հետ: Այդ մասին հայտնում է [url=http://www.ng.ru/cis/2017-03-21/1_6953_moldova.html]«Независимая Газета»[/url]-ն:
«Չի բացառվում ռուսական հատուկ ծառայությունների սպաների հնարավոր մասնակցությունը կամ աջակցությունը երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված իրադարձություններում»,- նշված է Մոլդովայի դատախազության որոշման մեջ:
Յուրի Բոլբոչանուի տանից խուզարկությամբ առգրավվել է նրա բջջային հեռախոսը, որով կապ է պահպանել միայն օտարերկրյան գործակալների հետ, ինչպես նաև 23 հազար դոլար, որը նա ստացել է տեղեկություններ տրամադրելու դիմաց: Այս մասին հայտնում է [url=https://point.md/ru/novosti/politika/byvshemu-deputatu-obiavivshemu-o-vykhode-iz-dpm-grozit-do-20-let-lisheniia-svobody]point.md[/url] կայքը:
Մոլդովայի Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը նույնպես հաստատել է, որ Յուրի Բոլբոչանուն կապ է պահպանել այն մարդկանց հետ, որոնք հետաքրքրված են պետական կարևորության տեղեկություններ ստանալու մեջ, այդ թվում՝ «սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու» նպատակով: Յուրի Բոլբոչանուին սպառնում է 12-ից 20 տարի ազատազրկում, հայտնում է [url=http://golos.md/byvshiy-deputat-yuriy-bolbochanu-zaderzhan-po-delu-o-shpionazhe---89650.html]golos.md[/url] կայքը:
Նմանատիպ նյութեր
2175 դիտում
15:03 04-04-2014
Մոսկվայում ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ հետաքննությունը. նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում
1353 դիտում
19:18 25-06-2015
Բեռլուսկոնին՝ կրկին սկանդալի մեջ. նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում
7989 դիտում
16:37 22-07-2016
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դեմ նոր քրգործ է հարուցվել. նրան սպառնում է մինչև15 տարվա ազատազրկում
Այս բաժնից
592 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
799 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
712 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ