20489 դիտում
22:22 21-03-2017
Կնոջ դերն իր համայնքի խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է. Կարինե Ղուկասյան
«Կարծում եմ, որ հենց կին գործիչները, և կապ չունի` որ քաղաքական ուժն են ներկայացնում, պետք է բարձրացնեն կանանց ներգրավվածության խնդիրը:
Կանանց ներուժը պետք է գնահատվի և որպես հավասարը հավասարի դիտարկվի: Չեմ կարծում, որ այսօր Հայաստանում կանայք պատրաստ չեն, օրինակ` նախարար, գյուղապետ կամ քաղաքապետ լինել, պատրաստ են, սակայն տղամարդիկ դա չեն ուզում ընդունել:
Այսօր Հայաստանում աշխատող կանանց զգալի մասն է իրենց ընտանիքները պահում: Մեր կանայք և կիրթ են և տեսնում են այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն` սկսած ամենապարզ կենցաղային հարցերից:
Այսօր մենք ունենք տնտեսական թույլ, չզարգացած գյուղեր, որոնք ոտքի կանգնեցնելու կանանց ռեսուրսը պետք է օգտագործվի: Ես կարծում եմ, որ եթե մեր կուսակցություններում ավելի շատ կանայք լինեն, գուցե իրավիճակն այսքան վատը չլիներ, որովհետև կնոջ մտածելակերպն այլ է, նա միասնության ու համերաշխության է ձգտում, իսկ տղամարդկանց մոտ ռիսկայնությունն է ավելի բարձր:
Թեև իշխանության համակարգում կոռուպցիոն ռիսկերը իրականում սահմաններ չունեն` կին թե տղամարդ, ընտրակեղծարարությունները տղամարդիկ հիմնականում կանանց ձեռքով են կատարում, այտուհանդերձ, կնոջ դերն իր համայնքի խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է»:
[b]Կարինե Ղուկասյան
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ, «Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկայի բժիշկ, կաթնամթթերքի արտադրության սեփականատեր[/b]
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
15:30 01-04-2022
ԵԱՀԿ գործող նախագահն առաջընթաց է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծման գործում
Այս բաժնից
631 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
676 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի
556 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել