211652_close_icon
views-count2095 դիտում article-date 15:03 22-03-2017

Երեք նորամուծություն կադաստրի համակարգում. դյուրացվում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դրանք միտված են համակարգի ծառայություններից օգտվող քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և համակարգի աշխատանքի թափանցիկությանը: Այդ նպատակով սույն թվականի մարտ ամսից համակարգի սպասարկման գործառույթներում գործում են հետևյալ փոփոխությունները. Նախկինում կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) դիմումի համարի մուտքագրման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում էր տեղեկատվություն միայն դիմումի ընթացքի վերաբերյալ: Այժմ բացի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, քաղաքացին հնարավորություն ունի նաև դիտելու ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, կասեցում, մերժում և այլն), ինչպես նաև այն ներբեռնելու և տպելու հնարավորություն: Այսուհետ դիմումատուների ցանկությամբ sms կարճ հաղորդագրությամբ նրանց կծանուցվի իրենց կողմից սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումների քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ: Այդպիսով, դիմումատուներն ավարտական փաստաթուղթը ստանալու համար գրասենյակ կայցելեն միայն դրա պատրաստ լինելուց հետո: Սեփականատերերին կամ գրավառուներին sms կարճ հաղորդագրության տեսքով և էլեկտրոնային նամակով կծանուցվի կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ համակարգ մուտքագրված իրավունքների պետական գրանցման կամ դրանց դադարման և միասնական տեղեկանքի տրամադրման դիմումների ու դրանց հիման վրա կայացված որոշումների մասին:

Նմանատիպ նյութեր