211652_close_icon
views-count3977 դիտում article-date 17:14 22-03-2017

Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում

«Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու պարարվեստի քոլեջի ուսանողները: Նրանք ֆրանսերենով հանդես են եկել Ֆրանսիայի մասին հետաքրքիր պատմություններով, բանաստեղծություններով ու երգերով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանն ասել է, որ ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է, որպես ֆրանսախոսության միջազգային օր: Ն. Ավանեսյանի խոսքով՝ կենտրոնը երկու նպատակ ունի. նախ՝ Ֆրանսիայում Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների վերապատրաստում, որի համար կարևոր է ֆրանսերենի իմացությունը: Այն իրականացնելու համար էլ կազմակերպվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Մյուս խնդիրն էլ Արցախում ֆրանսերենի տարածումն ու զարգացումն է: [url=http://artsakhpress.am/arm/news/63907/stepanakertum-kayacel-e-frankofoniayi-mijazgayin-orvan-nvirvats-mijocarum.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր