211652_close_icon
views-count2039 դիտում article-date 20:09 22-03-2017

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիի և խմբի անդամներ Բալոմենակիս Անտոնիսի և Կարասարլիդիս Էֆրոնիսի հետ: Դեսպան Չարչօղլյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և ընդգծեց դրանց հետագա ամրապնդման ու խորացման համար խարհրդարանականների փոխայցելությունների կարևորությունը: Դեսպանը ներկայացրեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի` Երևան կատարած վերջին այցի մանրամասները և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները: Ողջունելով ՀՀ դեսպանին` Էլենի Ստամատակին անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը, ընդգծեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական և մշակութային սերտ առնչությունները` այդ համատեքստում կարևորելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության դատապարտման վերաբերյալ ընդունված օրինագիծը: Բարեկամական խմբի ղեկավարը նշեց, որ Հունաստանում ապրող հայերի վստահության շնորհիվ է նաև, որ ինքը պատգամավոր է ընտրվել։ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ամդամները նաև պատրաստակամություն հայտնեցին այցելել Հայաստան: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման վերաբերյալ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով աջակցել միջոցառումների կազմակերպմանը: Դեսպան Չարչօղլյանը պատգամավորներին ներկայացրեց նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Նմանատիպ նյութեր