211652_close_icon
views-count5301 դիտում article-date 22:25 29-03-2017

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

Մարտի 28-ին տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ` կուսակցության ղեկավար Վասիլիս Լևենդիսի գլխավորությամբ: Ողջունելով ՀՀ դեսպանին` Վասիլիս Լևենդիսն ընդգծեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը` կարևորելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և պատմական սերտ առնչությունները: Դեսպան Չարչօղլյանն, իր հերթին անդրադարնալով Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը, դրանց հետագա ամրապնդման ու խորացման համար առաջարկեց ընդլայնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմը: Որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի ղեկավար՝ Վասիլիս Լևենդիսը խոստացավ հետամուտ լինել հայամետ դիրքորոշումների բարձրաձայնմանը և ծրագրերի կատարմանը, մասնավորապես` աջակցել Հայաստանի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության գործընթացին: Քննարկվեցին նաև արկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները։ Հանդիպման օրակարգում էին նաև Հունաստանում հայ եկեղեցու և դրա սպասավորների կարգավիճակի հետ կապված հարցերը։ Դեսպան Չարչօղլյանը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև աշխատանքներ իրականացնել փոխադարձ այցերի կազմակերպման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր