211652_close_icon
views-count4366 դիտում article-date 22:00 25-11-2016

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի ներքին գործերի նախարար Պանագիոտիս Սկուրլետիսի հետ

Նոյեմբերի 25-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի ներքին գործերի նախարար Պանագիոտիս Սկուրլետիսի հետ: Ողջունելով ՀՀ դեսպանին և վերջինիս մաղթելով արգասաբեր աշխատանք՝ նախարար Սկուրլետիսը համոզմունք հայտնեց, որ ՀՀ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների խորացման գործում: Նախարարը նշեց, որ հայ-հունական բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդներին միավորող դարավոր պատմության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-հունական համագործակցության երկկողմ ծրագրերը, անդրադարձ կատարվեց փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությանը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Զրուցակցի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Նմանատիպ նյութեր