1837 դիտում
09:53 23-03-2017
Հունվար-փետրվարին արձանագրված տնտեսական անսովոր աճերն ունեն քարոզչական նպատակ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին երկու համապետական ընտրություններից առաջ Հայաստանում տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների կտրուկ աճ է գրանցվել: Իսկ մյուս տարիներին այդ ցուցանիշները նույն ամիսներին շատ ավելի համեստ են եղել:
ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը երեկ չի էլ հերքել, որ այդ միտումները պայմանավորված են ընտրություններով, սակայն հայտարարել է, թե հիմքեր չունի պաշտոնական վիճակագրությանը կասկածելու: Նա նույնիսկ ասել է, թե դա գիտականորեն հիմնավորված է. «Օրինակ բերեմ հա՞, բուկլետներ տպելը...»,- ասել է նախարարը: Բուկլետներ տպելը, նույնիսկ նախընտրական քարոզչության համար ծախսվող բենզինի փողը, նույնիսկ ընտրակաշառքը, իրոք, ապահովում են տնտեսական ցուցանիշների աճեր:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը հզոր «աճեր» է ներկայացրել այս տարվա հունվարի և փետրվարի կտրվածքով: Այդ ժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնել չէր կարելի, բուկլետներ տպել չէր կարելի, նույնիսկ ընտրակաշառքը բաժանվելու է մարտի վերջերին:
Ու հենց նախարարի ներկայացրած հիմնավորումները հաշվի առնելով, կարող ենք արձանագրել, որ մասնավորապես հունվար-փետրվարին արձանագրված անսովոր աճերը, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն ու ունեն ավելի շատ քարոզչական նպատակ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3067 դիտում
09:44 04-04-2017
Հունվար-փետրվարին Հայաստանում նվազել են տների առքուվաճառքի գործարքները. «Ժողովուրդ»
1117 դիտում
10:52 06-11-2023
30 նոր ավտոբուսների խմբաքանակը Երևանում կլինի հունվար-փետրվարին
1249 դիտում
11:06 06-11-2023
30 նոր ավտոբուսները Երևանում կլինեն հունվար-փետրվարին
Այս բաժնից
904 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
937 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1792 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»