211652_close_icon
views-count3962 դիտում article-date 14:27 23-03-2017

Օդերևութաբանները ամպի նոր 12 տեսակներ են բացահայտել

Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ամպի նոր 12 տեսակների հայտնաբերման մասին, հաղորդում է BBC-ն։ Դրանք տեղ են գտել կազմակերպության հրապարակած վերջին ատլասում, որը համարվում է ամպերի դասակարգման վերաբերյալ ամենահեղինակավոր ատլասը աշխարհում։ Բացահայտումների մեջ են ալիքավոր, ծովին ալիքներն նմանվող ամպերը։ Առաջին անգամ դրանք լուսանկարել են 2006 թվականին, ԱՄՆ-ի Այովա նահանգում։ Նորերի մեջ են, այսպես կոչված, ճոճվող ամպերը, որոնք նման են հորիզոնի երկայնքով ձգվող խողովակի։ Բացի ամպերից, ատլասում տեղ են գտել ծիածանի, ձնահոսքի ու կարկտի հազվագյուտ տեսակների մասին տվյալներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր