211652_close_icon
views-count1457 դիտում article-date 15:06 23-03-2017

Երևանի քաղաքապետարանը վերսկսում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» ծրագրերով իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերսկսում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը: Հաշվի առնելով, որ սույն նախաձեռնությունը նախորդ անգամ լայն արձագանք էր գտել հանրության շրջանում, այս անգամ, 2016 թվականի տարեկան ծրագրով կատարած աշխատանքների թվային ամփոփ տվյալից բացի, հիշեցման կարգով, կներկայացվեն նաև Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2016թթ. ամփոփ ցուցանիշները: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում:

Նմանատիպ նյութեր