6621 դիտում
23:10 10-05-2017
«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». 2013-2017թթ. մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված աշխատանքների ցուցանիշները
[b]Հարգելի համաքաղաքացիներ,[/b]
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերսկսում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2017թթ. մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:
Առաջիններից մեկը ներկայացնում ենք մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված աշխատանքների ցուցանիշները, քանի որ յուրաքանչյուր քաղաքում հարմարավետ կենսակերպը պայմանավորվում է բարեկարգ և լուսավոր բակերով, ճանապարհներով, նորոգված շենքերով և քաղաքային հարմարավետ միջավայրով: Այդ նպատակով 2013-2017թթ. շարունակվել են իրականացվել շինարարական և բարեկարգման լայնածավալ ծրագրեր, որոնց հիմքում միշտ եղել է համաչափ զարգացման սկզբունքը:
Ըստ շինարարության և բարեկարգման ոլորտի 2013-2017թթ. ցուցանիշների՝
-Երևանում բարեկարգվել, կահավորվել և նկարազարդվել է 1600 բակային տարածք,
-ստեղծվել է 54 մինի ֆուտբոլի դաշտ, աշխատանքներ են կատարվել նախորդ տարիներին կառուցված մինի ֆուտբոլի դաշտերում,
-բարեկարգված բակերի տարածքներում տեղադրվել է 551 մանկական խաղ,
-բակերում տեղադրվել է 1161 մարզասարք,
-Երևանում սալիկապատված մայթերի մակերեսը կազմում է 48.420 քմ:
Հիշեցնենք, որ ամբողջական հաշվետվության էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ [url=https://www.yerevan.am/am/report/annual-report-2016/]հետևյալ հղումով:[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1477 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա