211652_close_icon
views-count2478 դիտում article-date 16:30 23-03-2017

Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը կախված է ՌԴ-ի սահմանափակումները վերացնելու հետ. Միմիշ Քյություքչյու

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները և ռուսական ընկերությունները ազատ ձեռնարկատիրությամբ են զբաղվում Թուրքիայում։ Այդ մասին Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի կազմակերպված արդյունաբերական գոտիների ասոցիացիայի ղեկավար Միմիշ Քյություքչյուն։ «Մենք սպասում ենք, թե երբ Ռուսաստանը նույն իրավունքները կտրամադրի Թուրքիայի քաղաքացիներին և ընկերություններին»,-ասել է նա։ Նա հավելել է, որ որքան շուտ ռուսական իշխանությունները վերացնեն այդ սահմանափակումները, այդ թվում՝ մուտքի վիզայի, այդքան ավելի արագ կզարգանան երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի վերջին Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցումից հետո Մոսկվան մի շարք տնտեսական ու վիզային արգելանքներ սահմանեց Թուրքիայի դեմ։ Սահմանափակումների մի մասը հանված է այս պահին։

Նմանատիպ նյութեր